Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

NI USRP

Տևողությունը՝ 11 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 22 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

NI USRP-ն (Universal Software Radio Peripheral-Ռադիոսարքավորումների համընդհանուր ծրագիր) ռադիոհաճախականության հիմունքներից մինչև առաջատար հետազոտության ամբողջական ուսուցման լուծումներից մեկն է, որն օգտագործում է սարքային և ծրագրային եզակի հարթակ: NI USRP սարքավորման և LabVIEW ծրագրի համադրությունը Ձեզ եզակի հնարավորություն է տալիս աշխատել իրական ազդանշանների լայն տիրույթի հետ: Այս լուծման միջոցով Դուք ավելի վաղ փուլում կարող եք կենտրոնանալ տեսական ալգորիթմների գործնական իրականացման վրա: