Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի (ՀԱՊՀ) ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ) հիմնվել է 2013 թ.-ի սեպտեմբերի 2-ին և հանդիսանում է առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված առաջադեմ փորձարարական կենտրոն:

ՀԱՊՀ ճարտարագիտական լաբորատորիաները տեղակայված են համալսարանի Երևանի կենտրոնական մասնաճյուղի 10-րդ մասնաշենքում։

Կենտրոնը նպատակ ունի բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը:

ՀԱՊՀ ճարտարագիտական լաբորատորիաների խնդիրներն են՝ ամրապնդել համալսարանի կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը՝ ՀԱՊՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավման և համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով: