Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
ANEL-ը սպասարկում է Պոլիտեխնիկի վեց ֆակուլտետներ: Այդ լաբորատորիաներում ուսանողները սովորում են հիմնարար ճարտարագիտական առարկաներն ինտերակտիվ ձևով՝ օգտագործելով ժամանակակից ուսումնական մեթոդներ, ինչպիսիք են գործնական և նախագծի վրա հիմնված ուսուցումը:
Այն իրենից ներկայացնում է առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված կենտրոն: Լաբորատորիաները հագեցված են արդի սարքավորումներով և ծրագրերով: Ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների համակցությունը թույլ է տալիս ապահովել ուսանողների մասնակցությունը գիտական նախագծերին, որոնց զարգացումը հնարավոր է իրականացնել ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ հագեցած ANEL-ի հիմքի վրա:
Այդ լաբորատորիաներն ապահովում են ուսանողների կապը տեխնոլոգիաների հետ և փոխներգործությունն իրական աշխարհի հետ՝ զարգացնելով ֆիզիկական ինտուիցիան և իրական սահմանափակումների ըմբռնումը: