Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտություն և նորարարություն կարելի է անել լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Արհեստանոց

«Արհեստանոց» ծրագիրն այն ուսանողների համար է, որոնք ցանկանում են բարելավել իրենց հմտությունները էլեկտրոնիկայի, մեխանիկայի, ծրագրավորման և այլ բնագավառներում, ընդհանուր առմամբ ճարտարագիտու-թյունում: Ուսանողներն անցնում են «Ճարտարագիտական ներածություն» դասընթացը, ունենալու համար բազային գիտելիքներ և հմտություններ նախագծերի հետագա զարգացման համար: Ծրագրի ավարտից հետո, ուսանողներն իրականացնում են իրական նախագծեր: Նախագծի մեխանիկական և ծրագրավորման մասերն ամբող-ջությամբ իրականացվում են ուսանողների կողմից:

Առկա է տարբեր բարդության աստիճաններով նախագծերի հետաքրքիր գաղափարների բազա,որից ուսանողները կարող են ընտրություն կատարել կամ առաջարկել սեփական գաղափարները: Ըստ անհրաժեշտության մասնագետների խումբը պատրաստակամ է օգնելու և իրականացնելու խորհրդատվություն: Այս ծրագիրը շատ օգտակար է ապագա ճարտարագետների համար: