Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

NI Ultiboard Basics: PCB Layout

Տևողությունը՝ 5 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 10 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

NI Ultiboard Basics դասընթացը Ձեզ ծանոթացնում է Ultiboard միջավայրի հետ: Այս դասընթացը թույլ կտա Ձեզ Multisim միջավայրում նախագծված սխեմաների մոդելները փոխակերպել Ultiboard միջավայր և նախագծել տպասալ՝ արտադրության համար: Ներառված թեմաներն են` նախագծի ստեղծում, ճշգրիտ մասի և հետքի տեղադրում, հետքի մարշրուտավորում և ավտոմատ տեղադրման ու ավտոմատ մարշրուտավորման լավարկում ու կիրառություն: Դուք կսովորեք, թե ինչպես պատրաստել վերջնական նախագիծ արտադրության համար և այդ նախագիծը փոխակերպել արդյունաբերական ստանդարտներին համապատասխան ձևաչափերի: Ultiboard Basics դասընթացի գործնական ձևաչափը կուսուցանի Ձեզ տպասալի ստեղծման բոլոր քայլերը՝ Multisim լարերի ցանցից մինչև Gerber ֆայլեր՝ սովորեցնելով Ձեզ անհրաժեշտ հմտություններ Ultiboard-ով ավելի արդյունավետ աշխատելու համար: