Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Մեխանիկա

Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

Շարժման ղեկավարում և մեխանիկական ատամնանիվներ
Ուսումնասիրվում են շարժման ղեկավարում և ատամնանիվներ. բարձր արագության շարժման կարգավորում, տվիչի տվյալների հավաքագրում և մշակում, ռոտորի արագության ղեկավարում և կարգավորում (ՀԻԴ), ատամնանիվային մեխանիզմի տատանումների վերլուծություն և ախտորոշում

Մեխանիզմների և մեքենաների տեսություն
Դիտարկվում է շուռտվիկ-սողնակային մեխանիզմի մետրական սինթեզ ըստ տրված երեք դիրքերի, քառօղակ հոդակապային մեխանիզմի մետրական սինթեզ ըստ ճոճալծակի տրված երեք դիրքերի, կուլիսային մեխանիզմի մետրական սինթեզ ըստ կուլիսի ճոճման անկյան տրված արժեքի, համընթաց հրիչով հարթ բռնցքային մեխանիզմի կինեմատիկական վերլուծություն, ճոճալծակով հարթ բռնցքային մեխանիզմի կինեմատիկական վերլուծություն:

Միջավայրում էլեկտրական և մեխանիկական համակարգերի տեխնիկական դիագնոստիկան և թրթռատատանումների չափման բնութագրերի դինամիկան (Ռոտոր)
Հնարավորություն իրականացնելու տատանումների և աղմուկների չափումներ, սպեկտրալ վերլուծություն և էլեկտրամեխանիկական համակարգերի տեխնիկական արատորոշում. շարժիչի ինդուկցիայի տատանումներ, ռոտորի սարքի տատանումներ նորմալ գործունեության ընթացքում, տատանումներ՝ կապված արտադրական թերությունների հետ, տատանումներ՝ կապված առանցքակալի թերությունների հետ, ռոտորի սարքի տատանումների կախվածություն առանցքակալի թերություններից և այլն: