Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

LabVIEW Core 1

Տևողությունը՝ 9 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 18 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

LabVIEW Core 1 դասընթացը ներկայացնում է LabVIEW ծրագրավորման միջավայրը, նրա առանձնահատկությունները, տվյալների հոսքի ծրագրավորումը և LabVIEW-ի ընդհանուր կառուցվածքը: Այս դասընթացը ամենակարճ ճանապարհն է LabVIEW միջավայրում արդյունավետ աշխատանքի համար: Այն ուսուցանում է Ձեզ իրականացնել թեստավորում և չափումներ, տվյալների հավաքագրում, գործիքների կառավարում, տվյալների գրանցում և չափումների վերլուծություն LabVIEW-ի կիրառությամբ: Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստեղծել ծրագրեր (applications) վիճակների մեքենայի նախագծման նմուշի օգտագործմամբ, մշակել, արտապատկերել և պահպանել իրական տվյալներ: Դասընթացի գործնական ձևաչափը թույլ է տալիս դասընթացի ընթացքում ստացված հմտություններն արագ կիրառել իրական խնդիրների լուծման համար: