Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Էներգետիկա

Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

Solar Lab (Արևային էլեմենտների ուսումնասիրության ստենդ)
Համակարգը նախատեսված է արևային ֆոտոէլեկտրոնային էլեմենտների ուսումնասիրման համար: Փորձարկումները նախատեսված են շենքի ներսում և դրսում ուսումնասիրություններ կատարելու համար: Համակարգն ուսումնասիրում է արևային մարտկոցի պարապ ընթացքի լարման, կարճ միացման հոսանքի, վոլտ-ամպերային բնութագրի, արևային էներգիան էլեկտրականի կերպափոխման ՕԳԳ-ի հասկացությունները:

Միկրոպրոցեսորների ռելեական պաշտպանություն
Ուսումնասիրվում է եռաֆազ հոսանքի անկման պաշտպանություն, եռաֆազ հոսանքի գերբեռնվածության պաշտպանություն, զրոյական/հողանցման հոսանքի գերբեռնվածությանպաշտպանություն,լարման ղեկավարմամբ հոսանքի գերբեռնվածության պաշտպանություն, ֆազի հակադարձ հաջորդականությամբ առավելագույն լարման պաշտպանություն, ֆազի նվազագույն լարման պաշտպանություն, ֆազի առավելագույն լարման պաշտպանություն, մնացորդային լարման գերբեռնվածության պաշտպանություն, առավելագույն/ նվազագույն հաճախականություններ, ուղղորդված հզորության պաշտպանություն և այլն:

Փորձարկումներ արևային բջջի և ջրածնային վառելիքի բջջի տեխնոլոգիաներով
Արևային էներգիայի հետազոտում. տեսանելի սպեկտր և ֆոտոմետր, իրականացվում է արևային էներգիայի, ինտենսիվության և լույսի անկման անկյան չափում, առավելագույն հզորության կետի և լրացման գործակցի չափումներ: Էլեկտրոլիզի ուսումնասիրություն, մի քանի արևային բջիջների տարբեր կառուցվածքների և կատարողականությունների ստացում, էլեկտրոլիզ, էլեկտրոլիզի կատարողականություն և լարման տարրալուծում, Ավոգադրոյի թվի (հաստատունի) և Ֆարադեյի էֆեկտիվության չափումներ: Կազմվում է պատկերացում ջրածնային վառելիքի բջջի մասին. էլեկտրոլիզի հակառակ գործընթացի, Ֆարադեյի 1-ին օրենքի և սպառման չափումների՝ վառելիքի բջիջների օգտագործմամբ համակարգի արդյունավետություն և վառելիքի բջջի բնութագրերի, վառելիքի բջիջների կազմի փոփոխության, թթվածնի մատակարարման և կատալիզատորի բեռի ազդեցություն, վառելիքի բջիջների հզորության կայանների մոդելավորման մասին և այլն:

Էլեկտրաէներգիայի որակի վերհսկման համակարգ
Համակարգը նախագծված է միաֆազ և եռաֆազ սնման աղբյուրներում հոսանքի որակի և էներգիայի օգտագործման վերահսկման, ցանցում էլեկտրաէներգիայի որակի չափանիշների մոնիթորինգի իրականացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հոսքի ղեկավարման համար: Համակարգը թույլ է տալիս նաև իրականացնել ցանցի հոսանքի և լարման հարակից պարամետրերի հաշվարկ (օգտագործվող հզորություն, աղավաղումներ, հարմոնիկներ և այլն):