Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Տվյալների հավաքագրում և ազդանշանի մշակում

Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

Տվյալների հավաքագրում և ազդանշանների մշակում դասընթացն ուսուցանում է Ձեզ անհատական համակարգչի (ԱՀ) հիման վրա տվյալների հավաքագրման և ազդանշանների համաձայնեցման հիմունքները` օգտագործելով LabVIEW-ն, տվյալների հավաքագրման և ազդանշանների համաձայնեցման սարքավորումները: Գործնական վարժությունների իրականացումը կօգնի չափիչ սարքավորումների հետ աշխատանքի և համապատասխանաբար այդ սարքերի աշխատանքի համար LabVIEW ֆունկցիաների կիրառման փորձի ձեռք բերմանը: Այն հնարավորություն կընձեռնի նաև LabVIEW չունեցող օգտագործողներին իրականացնել անալոգային և թվային մուտքի/ելքի ազդանշանների ծրագրավորում, համաժամանակեցում (սինխրոնիզացիա) և մշակում NI DAQmx դրայվերի ծրագրային ինտերֆեյսի օգնությամբ: