Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Մեքենայական ուսուցում» ներածություն

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին ՀԱՃԼ-ում տեղի կունենա "Մեքենայական ուսուցում" ներածություն թեմայով սեմինար, որը կանցկացվի DeepCraft կազմակերպության աշխատակից Արմեն Աբրոյանի կողմից:

Ամսաթիվը՝ 20.10.2017

Ժամը՝ 16:00

Վայրը՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (Տերյան 105,   ՀԱՊՀ 10-րդ մասնաշենք, N 10102 սենյակ)

Բովանդակությունը՝

  • Մեքենայական ուսուցման ընդհանուր հասկացություններ
  • Կենսաբանական նախատիպեր
  • Արհեստական նեյրոններ և նեյրոնային ցանցեր (ANN և NN)
  • Ուղղակի տարածման (Feed Forward (vanilla)) նեյրոնային ցանցեր
  • Փաթույթային նեյրոնային ցանցեր (Convolutional NNs). պատկերների դասակարգում
  • Պարբերաբար կրկնվող նեյրոնային ցանցեր (Recurrent NNs: NLP)
  • Բառերի վեկտորական ներկայացում
  • Խորացված ուսուցում. օրինակներ

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել  www.anel.am կայքում: Մասնակցությունն անվճար է:

Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ anel@polytechnic.am կամ զանգահարել + 37410-566375 հեռախոսահամարին: