Սույն թվականի հոկտեմբերի 20-ին ՀԱՃԼ-ում տեղի կունենա "Մեքենայական ուսուցում" ներածություն թեմայով սեմինար, որը կանցկացվի DeepCraft կազմակերպության աշխատակից Արմեն Աբրոյանի կողմից:
Ամսաթիվը՝ 20.10.2017
Ժամը՝ 16:00
Վայրը՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (Տերյան 105, ՀԱՊՀ 10-րդ մասնաշենք, N 10102 սենյակ)
Բովանդակությունը՝
- Մեքենայական ուսուցման ընդհանուր հասկացություններ
- Կենսաբանական նախատիպեր
- Արհեստական նեյրոններ և նեյրոնային ցանցեր (ANN և NN)
- Ուղղակի տարածման (Feed Forward (vanilla)) նեյրոնային ցանցեր
- Փաթույթային նեյրոնային ցանցեր (Convolutional NNs). պատկերների դասակարգում
- Պարբերաբար կրկնվող նեյրոնային ցանցեր (Recurrent NNs: NLP)
- Բառերի վեկտորական ներկայացում
- Խորացված ուսուցում. օրինակներ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել www.anel.am կայքում: Մասնակցությունն անվճար է:
Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ anel@polytechnic.am կամ զանգահարել + 37410-566375 հեռախոսահամարին: