Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Մեկնարկել է մանկական ինժեներական թիմերի «Кванториада» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Դեկտեմբերի 18-ին, Մոսկվայի Մանեժ կենտրանական ցուցասրահում տեղի է ունեցել մանկական ինժեներական թիմերի «Кванториада» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Մոսկվա են ժամանել 425 դպրոցականներ Ռուսաստանից և արտերկրից: Ռուս դպրոցականների հետ մրցույթի եզրափակիչ փուլում մրցակցում են թիմեր Իսպանիայից, Ռումինիայից, Էստոնիայից, Հայաստանից և Ղազախստանից: Մրցույթը տեղի է ունենում 10 ուղղություններով՝ «Гибкая электроника», «Инструменты редактирования генов», «Оптимальный захват», «Психоэмоциональный тренажер», «Бесшовный навигатор», «Умная энергетика», «Трансформируемый модуль космической станции», «Аэротакси», «Канатная дорога», Low Cost High Tech.

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ռուսաստանի դաշնության լուսավորության նախարար Մարինա Ռակովան իր ողջույնի խոսքում նշեց.- «Ես շնորհավորում եմ Ձեզ, այսօր մենք երրորդ անգամ մեկնարկում ենք «Кванториада»-ն: Տարեց տարի այն ներգրավվում եմ ավելի ու ավելի մասնակիցներ, որնք ցանկություն են հայտնում մասնակցելու: Այսօր այստեղ լավագույներից լավագույններն են և երեք օրից մենք կիմնանք, թե որ թիմը կդառնա բացարձակ հաղթող: Բայց մենք բոլորս իրականում արդեն հաղթողներ ենք: Ես վստահ եմ, որ բոլոր նրանք ովքեր այսօր հավաքված են այստեղ իրականում կկարողանան ապահովել արժանի ապագա և իրենց վրա կվերցնեն գիտա-տեխնոլոգիական զարգացման ստրատեգիայի իրականացումը»:

Հայաստանը մրցույթում ներկայնում է ՀԱՊՀ, ՀԱՃԼ երկու թիմերով «Бесшовный навигатор» և «Умная энергетика» ուղղություններում: ՀԱՃԼ թիմերն իրենց ուղղություններում հանդիսանում են առաջատարներ և հուսանք, որ մինչև վերջ էլ չեն զիջի իրենց առաջատարի դիրքերը և կվերադառնան հաղթանակով:

Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր թիմերին: