Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Հուլիսի 7-ին Վանաձոր քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կայացավ Հայաստանում ինժեներական երկրորոդ համաժողով-ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:
Համաժողով-ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեցին Հայաստանում ինժեներական ոլորտի կազմակերպությունների և ներկայացուցիչների նոր ձեռքբերումները: Ցուցահանդեսի ընթացքում իրենց արտադրանքը, տեխնոլոգիական լուծումները և ծառայությունները ներկայացրեցին շուրջ 35 կազմակերպություններ, այդ թվում՝ Ֆիլիպ Մորիս Հայաստան ընկերությունը, Նեյշնլ ինսթրումենթսը, Ինժեներական ասոցիացիան և այլն:
Համաժողովի քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ փորձի և գաղափարների փոխանակում հետևյալ հիմնական ուղղություններով՝ կրթություն և հետազոտություններ, կապի տեխնոլոգիաներ և 5G, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիո-ճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն:
Համաժողով-ցուցահանդեսի նպատակն է խթանել Հայաստանում ինժեներության զարգացումը՝ տրամադրելով ընդհանուր հարթակ ոլորտի գլոբալ հարցերը քննարկելու և դրանց հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար: