Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Մշակվել և իրականացվել է դեմոդուլյատորների՝ ապամոդուլյատորների համակարգ կոգնետիվ ռադիոհամակարգի համար: Այն իրականացնում է PSK, QPSK, QAM, OQPSK դեմոդուլյացիաներ 40 Մսիմվոլ/վրկ սիմվոլային արագությամբ, ինչպես նաև սիմվոլների հաղորդման արագության ավտոմատ ճանաչում: Համակարգի հիմնական բաղկացուցիչներն են՝ հզորության կառավարում, համաձայնեցված զտում, կրողի վերականգնում, ժամանակի վերականգնում, սիմվոլի որոշում և այլն: