Ուդմուրտիայի հանրապետության առաջատար գործարանների ներկայացուցիչների կադրերի որակավորման բարձրացման դասընթացները ՀԱՃԼ-ում
Երեքշաբթի, Նոյեմբեր 17, 2015 - 15:02
Նոյեմբերի 9-13-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում Ռուսաստանի դաշնության «2015-2016 թ.-ի Ինժեներատեխնիկական կադրերի որակավորման բարձրացման» գերատեսչական նպատակային ծրագրի շրջանակներում
Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի ինստիտուտի ներկայացուցիչների այցն ու որակավորման բարձրացման դասընթացները ՀԱՃԼ-ում
Երեքշաբթի, Նոյեմբեր 17, 2015 - 14:09
Նոյեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում աշխատանքային այցով գտնվում էին Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի ինստիտուտ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ներկայացուցիչներ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երրորդ կուրսի ուսանողներ Հայկ Մանուկյանն ու Լուսինե Միքաելյանը եռաչափ տպիչ են ստեղծել, սթրիմն առայժմ իր տեսակի մեջ միակն է Հայաստանում:
2015 թ.-ի մայիսի 6-ին ANEL այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները: Նրանց համար իրականացվեց շրջայց լաբորատորիաներով, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել համալսարանում առկա ժամանակակից տեխնոլոգիաներին:
Ս.թ. փետրվարի 5-ին, Հանրակրթական Դիջիթեք 2015-ի շրջանակներում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ANEL լաբորատորիաներում անցկացվեց բաց դաս: Դասի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Պոլիտեխնիկական համալսարանում առկա ժամանակակից լաբորատոր բազայի հնարավորություններին:
2015թ.-ի հունվարի 27 - ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ANEL - ի փորձառու մասնագետների կողմից անցկացվեց վարպետաց դաս՝ «Հետաքրքրաշարժ ինժեներություն» խորագրով: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ինժեներական բազմաբնույթ աշխարհին և հետաքրքրություն սերմանել ճարտարագիտության հանդեպ:
Կազանի դաշնային համալսարանի աշխատակիցների վերապատրաստումն ANEL-ում
Չորեքշաբթի, Դեկտեմբեր 18, 2014 - 17:45
Ս. թ. դեկտեմբերի 15-ից 18-ը ANEL-ում վերապատրաստում անցան Կազանի դաշնային համալսարանի ճարտարագիտական ինստիտուտի «Կենսաբժշկական ճարտարագիտություն և ինովացիաների կառավարում» ամբիոնի տ.գ.թ., դոցենտ և «3D նախատիպերի ստեղծման» լաբորատորիայի վարիչ Ռամիլ Կաշապովը և նույն ամբիոնի ասիստենտ Մարսել Ֆազլիյախմատովը: Վերապատրաստման թեման էր «Տվյալների հավաքագրման համակարգեր և ներկառուցված համակարգեր»-ը: Նյութի մշակումը և մատուցումն իրականացվեց ANEL-ի մասնագետ Լուսինե Աբրահամյանի կողմից:
Ս.թ. նոյեմբերի 21-ին, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ, ANEL), հյուրընկալեց աշխարհի ինժեներական գիգանտ ընկերություններից մեկի՝ National Instruments ընկերության փոխտնօրեն Էրիկ Սթարկլոֆին: