Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Ս. թ. դեկտեմբերի 15-ից 18-ը ANEL-ում վերապատրաստում անցան Կազանի դաշնային համալսարանի ճարտարագիտական ինստիտուտի «Կենսաբժշկական ճարտարագիտություն և ինովացիաների կառավարում» ամբիոնի տ.գ.թ., դոցենտ և «3D նախատիպերի ստեղծման» լաբորատորիայի վարիչ Ռամիլ Կաշապովը և նույն ամբիոնի ասիստենտ Մարսել Ֆազլիյախմատովը: Վերապատրաստման թեման էր «Տվյալների հավաքագրման համակարգեր և ներկառուցված համակարգեր»-ը: Նյութի մշակումը և մատուցումն իրականացվեց ANEL-ի մասնագետ Լուսինե Աբրահամյանի կողմից:
Մասնակիցները Հայաստանում էին ՌԴ-ում 2014թ-ին ճարտարագիտական կադրերի որակավորման բարձրացման Նախագահական ծրագրի շրջանակներում: