«Արհեստանոց» ծրագիրն այն ուսանողների համար է, որոնք ցանկանում են բարելավել իրենց հմտությունները էլեկտրոնիկայի, մեխանիկայի, ծրագրավորման և այլ բնագավառներում, ընդհանուր առմամբ ճարտարագիտությունում: Ուսանողներն անցնում են «Ճարտարագիտական ներածություն» դասընթացը, ունենալու համար բազային գիտելիքներ և հմտություններ նախագծերի հետագա զարգացման համար: Ծրագրի ավարտից հետո, ուսանողներն իրականացնում են իրական նախագծեր: Նախագծի մեխանիկական և ծրագրավորման մասերն ամբողջությամբ իրականացվում են ուսանողների կողմից:
Առկա է տարբեր բարդության աստիճաններով նախագծերի հետաքրքիր գաղափարների բազա, որից ուսանողները կարող են ընտրություն կատարել կամ առաջարկել սեփական գաղափարները: Ըստ անհրաժեշտության մասնագետների խումբը պատրաստակամ է օգնելու և իրականացնելու խորհրդատվություն: Այս ծրագիրը շատ օգտակար է ապագա ճարտարագետների համար: