Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Դասընթացներ

Ներկայումս առկա դասընթացներ

Տևողությունը՝ 9 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 18 ժամ)
LabVIEW Core 1 դասընթացը ներկայացնում է LabVIEW ծրագրավորման միջավայրը, նրա առանձնահատկությունները, տվյալների հոսքի ծրագրավորումը և LabVIEW-ի ընդհանուր կառուցվածքը: Այս դասընթացը ամենակարճ ճանապարհն է LabVIEW միջավայրում արդյունավետ աշխատանքի համար:
Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
LabVIEW Core 2 դասընթացը հանդիսանում է LabVIEW Core 1 դասընթացի զարգացումը և թույլ է տալիս ուսումնասիրել ավարտուն համալիր կիրառությունների մշակման սկզբունքները հետազոտման, թեստավորման և ճարտարագիտության համար:
Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
Տվյալների հավաքագրում և ազդանշանների մշակում դասընթացն ուսուցանում է անհատական համակարգչի (ԱՀ) հիման վրա տվյալների հավաքագրման և ազդանշանների համաձայնեցման հիմունքները:

Պոտենցիալ դասընթացներ

Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
LabVIEW Core 3 դասընթացը ծանոթացնում է ծրագրերի նախագծման, իրականացման, փաստաթղթավորման և թեստավորման պրակտիկային: Այս դասընթացը կենտրոնացած է հիերարխիկ ծրագրերի զարգացման վրա:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
LabVIEW Real-Time 1 դասընթացը տրամադրում է գործնական հմտություններ` որոշակիացված (դետերմինացված) չափումների և կառավարման համակարգերի նախագծման համար:
Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
LabVIEW Real-Time 2 Ներկառուցված Համակարգեր դասընթացը տրամադրում է գործնական հմտություններ` մասշտաբավորվող, հուսալի և ընթեռնելի ներկառուցվող ստեղծման համար:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
LabVIEW FPGA դասընթացը պատրաստում է Ձեզ նախագծելու, թեստավորելու և ստեղծելու արդյունավետ, օպտիմիզացված` օգտագործելով LabVIEW FPGA մոդուլը և վերաձևափոխվող մուտքեր/ելքեր ունեցող (RIO) սարքավորումը:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
Ամսաթիվ: 
Չորեքշաբթի, Ապրիլ 1, 2015 to Ուրբաթ, Մայիս 1, 2015
Այս դասընթացն ուսուցանում է Multisim ինտեգրված հավաքագրման և մոդելավորման միջավայրի հիմունքները: Դասընթացի ավարտին ուսանողները կկարողանան նախագծել սխեմաներ և գնահատել սխեմայի թողունակությունն ինտերակտիվ մոդելավորման և առաջադեմ վերլուծությունների միջոցով:
Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
NI ELVIS-ն ապահովում է գործնական լաբորատոր փորձեր ճարտարագիտական ուսում ստանալու համար: NI ELVIS-ն ուսուցանում է սխեմաների, միկրոկարգավորիչների, ղեկավարման տարրերի, հեռահաղորդակցության, չափագիտության և հզորության ու էներգետիկայի հիմնական հասկացությունները:
Տևողությունը՝ 5 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 10 ժամ)
NI Ultiboard Basics դասընթացը Ձեզ ծանոթացնում է Ultiboard միջավայրի հետ: Այս դասընթացը թույլ կտա Ձեզ Multisim միջավայրում նախագծված սխեմաների մոդելները փոխակերպել Ultiboard միջավայր և նախագծել տպասալ՝ արտադրության համար:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
Դասընթացի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվում են թվային պատկերների մշակման մեթոդները՝ տարածական սանդղակավորում, գույների հետ աշխատանքի մեթոդները, “IMAQ Vision” մորֆոլոգիական ֆունկցիաները, ձևանմուշների կիրառումը և այլն:
Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
Դասընթացը կծանոթացնի Ձեզ ՌՀ հիմնական հասկացությունների, ՌՀ սարքավորումների ճարտարապետության և ծրագրային ապահովման հետ:
Տևողությունը՝ 11 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 22 ժամ)
Այս դասընթացը կենտրոնանում է NI PXI-ի վրա հիմնված ռադիոհաճախականային սարքավորման և ծրագրերի օգտագործման վրա: Այն ընդգրկում է NI-ի ռադիոհաճախականային սարքերի և ծրագրային ապահովման ամբողջ տիրույթը:
Տևողությունը՝ 11 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 22 ժամ)
NI USRP սարքավորման և LabVIEW ծրագրի համադրությունը Ձեզ եզակի հնարավորություն կտա աշխատել իրական ազդանշանների լայն տիրույթի հետ:
Տևողությունը՝ 9 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 18 ժամ)
Այս դասընթացը նախատեսված է որպես կառավարման նախագծման գործընթացի ուղեցույց և ինքնուսուցման ներածություն: Այն իր մեջ ներառում է կարգավորիչների մոդելավորում, նախագծում և տեղակայում` օգտագործելով LabVIEW, Control Design Toolkit և Simulation մոդուլը:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
Դասընթացն ուղղված է նյութերի դիմադրության հատկությունների ուսումնասիրման հարցերին, ինչպիսիք են՝ Յունգի մոդուլի և Պուասոնի գործակցի որոշում, էկսցենտրիկ լարման տակ ձողի ճկման, ձողի ձգման դեպքերում, ձողի պտտման ժամանակ լարման որոշումը և այլն:
Տևողությունը՝ 5 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 10 ժամ)
Դասընթացն իր մեջ ներառում է երկու հիմնական բաժիններ՝ օպերացիոն ուժեղացուցիչներ և ուժային էլեկտրոնիկա: Ուսումնասիրվում են օպերացիոն ուժեղացուցիչների, ՀՀ և ՓՀ լարման և հոսանքի գեներատորների հիմնական պարամետրերը, հատկությունները և բնութագրերը:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
Դասընթացն իր մեջ ներառում է անալոգային և թվային էլեկտրոնիկայի բաժինները: Տրվում են անալոգային և թվային էլեկտրոնիկայի բազային էլեմենտների հասկացությունները և բնութագրերը: Կիրառվում են գործիքներ, որոնց միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնիկայի հիմունքները:
Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
Դասընթացի հիմնական բաժիններից են հաստատուն հոսանքի էլեկտրական շարժիչները և էլեկտրական մեքենաները, տրանսֆորմատորները, էլեկտրաբանեցումը և էլեկտրական մեքենաները (Ասինքրոն շարժիչ կարճ միացված ռոտորով): Դիտարկվում են թվարկված սարքավորումների հատկությունները, աշխատանքի սկզբունքները, մեխանիկական և էլեկտրամեխանիկական բնութագրերը:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
Դասընթացը ներառում է հետևյալ բաժինները՝ Էլեկտրոէներգիայի որակի վերահսկման համակարգ, միկրոպրոցեսորների ռելեական պաշտպանություն և ալտերնատիվ Էներգետիկա: Հիմնական հասկացություններն են՝ ցանցում էլեկտրաէներգիայի որակի չափանիշների մոնիթորինգը, ռելեական պաշպանության, ինչպես նաև արևային և ջրածնային վառելիքից ստացվող էներգիայի հիմնահարցերը:

Pages