Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

NI Certified LabVIEW Associate Developer (CLAD)

Հավաստագրման քննության մանրամասներ՝
Նախադրյալ` ոչ մի
Ձևաչափ` թեստ
Տևողություն` 1 ժամ

NI Certified LabVIEW Associate Developer-ը LabVIEW-ի հավաստագրման երեք քայլերից առաջինն է: Այն ցույց է տալիս LabVIEW միջավայրում աշխատելու խորը գիտելիքները, կոդավորման և փաստաթղթավորման հիմնական հասկացությունների ըմբռնումը և առկա կոդի կարդալու և մեկնաբանելու կարողությունը: Դուք կարող եք օգտագործել այս հավաստագրումը պրոյեկտի աշխատակազմի կամ կարիերայի առաջադիմության նպատակով անհատի LabVIEW-ի զարգացման կարողությունների գնահատման և ստուգման համար:

  • LabVIEW հավաստագրման առաջնային մակարդակն է
  • Ցուցադրում է LabVIEW-ի հիմնական հատկությունների և ֆունկցիոնալության մասին լայն պատկերացման առկայությունը
  • Ցույց է տալիս առկա LabVIEW կոդի կարդալու և մեկնաբանելու հմտությունը
  • Ուժի մեջ է տրման ամսաթվից մինչև 2 տարի: Վերահանձնման համար պահանջվում է ներկայացնել լիազորագիր
  • Առավելություն` իր մեջ ներառում է հավաստագրման տարբերանիշի օգտագործումը

Ցանկալի փորձի մակարդակը՝

  • Վեց կամ ավելի ամիս LabVIEW-ով աշխատելու փորձ, կամ ​
  • LabVIEW Core 1 և 2 դասընթաց, երեք կամ ավելի ամիս LabVIEW-ով աշխատելու փորձով