Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Դասընթացներ

Պոտենցիալ դասընթացներ

Տևողությունը՝ 11 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 22 ժամ)
Դասընթացն ուղղված է չափումների կատարման հիմունքներին: Ներառված են երկու հիմանական բաժիններ, որոնք են տվիչները և չափումները: Ուսումնասիրվում են հիմնական կիրառություն ունեցող տվիչների աշխատանքային սկզբունքները և չափումների կատարման գործիքները և մեթոդիկաները:
Տևողությունը՝ 12 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 24 ժամ)
Ամսաթիվ: 
Երկուշաբթի, Մարտ 1, 2021
Դասընթացում ուսումնասիրվում են էլեկտրոտեխնիկայի հիմունքները: Դիտարկվում են հաստատուն հոսանքի էլեկտրական սխեմաներ. Օհմի օրենք, Կիրխհոֆի օրենքներ, վերադրման թեորեմ, փոխարինման թեորեմ և այլն, փոփոխական հոսանքի էլեկտրական սխեմաներ՝ RL, RC, RLC սինուսոիդային հոսանքի շղթաներ, անցումային գործընթացներ՝ RL, RC, RLC շղթաներում:
Տևողությունը՝ 10 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 20 ժամ)
Դասընթացը թույլ կտա աշխատել ժամանակակից միկրոկարգավորիչների և դրանց ենթահամակարգերի հետ և այդ ամենի հիման վրա իրականացնել կառավարման համակարգերի մշակում:
Տևողությունը՝ 12 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 24 ժամ)
Դասընթացն ուղղված է ռոբոտաշինության հիմնահարցերին: Այն հնարավորություն է տալիս հասկանալ ռոբոտատեխնիկայում առկա հիմնական խնդիրները՝ ինչպես իրականացնել ալգորիթմների մշակում, շարժիչների և ռոբոտների ղեկավարում, աշխատել տարբեր կարգավորիչների հետ, հասկանալ մանիպուլյատորի աշխատանքի սկզբունքները: Դասընթացը ներառում է նաև մեքենայական տեսողության համակարգերի մասին բաժինը:
Տևողությունը՝ 8 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 16 ժամ)
Դասընթացը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ ռադիոհաճախականային բաղադրիչներ ԳԲՀ ազդանշանների հաղորդման հիմունքներ, անտենաներ, և ռադար: Ուսումնասիրվում են ռադիոհաճախականային սարքերի աշխատանքի բազային սկզբունքները: Իրականացվում է տարատեսակ անտենաների չափումներ և ցանցի ուսումնասիրություն: Ուսումնասիրվում է ռադարի աշխատանքի հիմնական սկզբունքները:
Տևողությունը՝ 16 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 32 ժամ)
Դասընթացում դիտարկվում են երկու հիմնական բաժիններ, որոնք են՝ ժամանակակից թվային և անալոգային հաղորդակցման հիմունքները և ժամանակակից մանրաթելաօպտիակական համակարգերը: Դասընթացը կենտրոնացած է անալոգային և թվային հեռահաղորդակցման և մանրաթելաօպտիակական համակարգերի աշխատանքի հիմունքների վրա:
Տևողությունը՝ 10 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 20 ժամ)
Դասընթացն ուղղված է կառավարման համակարգերի հիմունքներին: Իրականացվում է ավտոմատ կառավարման համակարգի էլեմենտների ուսումնասիրում: Բերվում են գծային և ոչ-գծային համակարգերի կառավարման սկզբունքները: Միկրոշարժիչի և շրջված ճոճանակի նախագծման հիման վրա կառավարման տեսության հիմնական հասկացությունների դասավանդում, հաշվարկ և ուսումնասիրություն:
Տևողությունը՝ 6 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 12 ժամ)
Մեխանիկա դասընթացը բաղկացած է՝ շարժման ղեկավարում և մեխանիկական ատամնանիվներ, մեխանիզմների և մեքենաների տեսություն և միջավայրում էլեկտրական և մեխանիկական համակարգերի տեխնիկական դիագնոստիկա և թրթռատատանումներ բաժիններից: Բաժինները համապատասխանաբար ուսումնասիրում են ատամնանիվների շարժման ղեկավարումը, տարբեր մեխանիզմների աշխատանքը, կինեմատիկան, ինչպես նաև հնարավոր տատանումների և աղմուկների չափումը և աշխտորոշումը:
Տևողությունը՝ 4 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 8 ժամ)
Դասընթացում ուսումնասիրվում են ավտոմեքենաների շահագործման հատկանիշներ, ինժեկտորային շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկի աշխատանքը, ավտոմեքենայի դինամիկ բնութագրերը և այլն:
Տևողությունը՝ 24 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 48 ժամ)
Թվային պատկերի մշակման և մեքենայական տեսողության դասընթացը սովորեցնում է թվային պատկերի մշակման հիմքերը, օգնում է հասկանալ այդ ոլորտի հետ կապված խնդիրներն ու գոյություն ունեցող ալգորիթմները: Լուծել որակի ստուգման, օբյեկտի հայտնաբերման և ճանաչման խնդիրները թվային տեսախցիկների և թվային պատկերների օգտագործմամբ:
Տևողությունը` 1 դաս, յուրաքանչյուրը` 3 ժամ
Արագացված ներածական դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս գիտահետազոտողներին օգտագործել ՀԱՃԼ սարքավորումները:
Դասընթացներ ուղղորդված պատվիրատուի առանձնահատուկ պահանջներին:
Նոր դասընթացների մշակում պատվիրատուի պահանջներին համապատասխան:

Pages