Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հեռահաղորդակցում

Տևողությունը՝ 16 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 32 ժամ)
Դասընթացի նկարագրություն: 

Ժամանակակից թվային և անալոգային հաղորդակցման հիմունքներ
Դասընթացը կենտրոնացած է անալոգային և թվային հեռահաղորդակցման հիմունքների վրա. ամպլիտուդային մոդուլացում (AM), երկու կողային շերտերով և կրողի ճնշմամբ մոդուլացում (DSBSC), AM և DSBSC ազդանշանների դիտարկում հաճախականային տիրույթում, AM ազդանշանների դեմոդուլացում, հաճախականային մոդուլացում (FM), FM ազդանշանների դեմոդուլացում, դիսկրետիզացում և ազդանշանների վերականգնում, իմպուլսակոդային մոդուլացում (ԻԿՄ), ամպլիտուդային մանիպուլացում (ASK), հաճախականային մանիպուլացում (FSK) և այլն:

Ժամանակակից մանրաթելաօպտիակական համակարգեր
Դասընթացում դիտարկվում են իմպուլսակոդային մոդուլյացիա, իմպուլսակոդային ազդանշանի դեմոդուլյացիա, իմպուլսակոդային մոդուլյացիայով և Նայքվիստի հաճախականությամբ դիսկրետիզացում, ուղիների ժամանակային բաժանումով բազմակի մուտք, գծային կոդավորում և բիթային սինխրոնիզացման ազդանշանի վերականգնում, օպտիկական մանրաթելով տվյալների փոխանցում, օպտիկական ազդանշանի զտում, բաժանում և միավորում, օպտիկական կորուստներ և այլն: