Տևողությունը՝ 4 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ (ընդհանուր՝ 8 ժամ)
Դասընթացի նկարագրություն:
Ավտոմեքենաների շահագործման հատկանիշներ
Թեթև ավտոմեքենայի ինժեկտորային շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկի աշխատանքի ուսումնասիրություն, շարժիչի արտաքին արագության բնութագրի կառուցում, վառելիքի ամենժամյա և սահմանային արդյունավետ սպառման որոշում, ավտոմեքենայի ուժային և հզորության հավասարակշռության կառուցում, ավտոմեքենայի դինամիկ բնութագրերի որոշում, ավտոմեքենայի արագացման հաշվարկ, քսուքապատման (յուղման) համակարգի հաշվարկ և սառեցման համակարգի հաշվարկ: