Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի ինստիտուտի ներկայացուցիչների այցն ու որակավորման բարձրացման դասընթացները ՀԱՃԼ-ում

Նոյեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում աշխատանքային այցով գտնվում էին Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի ինստիտուտի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ներկայացուցիչներ՝ գիտական գծով տնօրենի տեղակալ՝ Ս. ՈՒ. Ուվայսովը, «Էլեկտրոնային ճարտարագիտության» ավագ դասախոսներ՝ Կ.Ա. Բագաչովը և Ի.Ա. Իվանովը: Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը: Ինչպես նաև ՀԱՃԼ-ում անցնել որակավորման բարձրացման դասընթաց: Դասընթացի հետ համատեղ տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ ՀԱՊՀ-ի պրոռեկտոր Ա. Գրիգորյանի և ՀԱՃԼ համակարգող թիմի հետ: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագա համագործակցության զարգացման գործընթացի խթանման հարցում: