Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«3D մոդելավորում, վերլուծություն և մոդելավորում CATIA ծրագրային միջավայրում» դասընթաց

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են “3D մոդելավորում, վերլուծություն և մոդելավորում CATIA ծրագրային միջավայրում” դասընթացի մեկնարկը ս.թ. մայիսի 4 -ից: 

Տևողություն՝ 12 դաս, յուր. 2 ժամ տևողությամբ, ընդհանուր՝ 6 շաբաթ, 24 ժամ

Դասընթացի օրերը` Ամեն երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 15:00-17:00

Պահանջվող գիտելիքներ՝ չեն պահանջվում

Դասընթացի արժեք՝ անվճար

Դասընթացավար՝ Արշակ  Կարոգլու, RMIT համալսարան, Մելբուրն

Դասընթացի նկարագրություն՝  3D մոդելավորման օգտագործման հնարավորությունը դառնում է էլ ավելի աժեքավոր, քանի որ 3D տպագրության տեխնոլոգիան ստեղծում է հսկայական առավելություններ արտադրության համար: CATIA-ն 3D մոդելավորման ծրագրային միջավայր է, որը լայնորեն կիրառվում է ավիատիեզերական և մեքենաշինական արդյունաբերությունում, ինչպես նաև դիզայնի վրա հիմնված այլ մասնագիտություններում: CATIA-ն հնարավորություն է տալիս ստեղծել 3D դետալներ 3D էսքիզներից, վերլուծել համաձուլվածքները և սահմանել բարդ կառուցվածքային տարրերը: Այն տրամադրում է գործիքներ արտադրանքի ամբողջական մոդելավորման համար, ինչպես նաև մեխանիկական ամրության և կինեմատիկական վարքագծի հաշվարկի համար: CATIA-ն օգտագործելու ընթացքում ուսանողները կսովորեն ստեղծել 3D մոդելներ, ընտրել նյութեր մոդելների համար, փորձարկել դրանք տարբեր ներգործող ուժերի ազդեցության տակ, ինչպես նաև ստեղծել մասնագիտական աշխատանքային գծագրեր իրենց մոդելներից: Ուսանողները նաև կուսուցանվեն, թե ինչպես ստեղծել շարժական մասերով մոդելներ (http://www.3ds.com/products-services/catia): Այս դասընթացը կատարյալ սկիզբ է այն ուսանողների համար, ովքեր չունեն 3D մոդելավորման փորձ և կարող է ամուր հիմք հանդիսանալ նրանց համար հետագայում ավելի առաջադեմ 3D մոդելավորման ուսումնասիրության համար:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել լրացնելով առցանց դիմում հայտը մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Տեղերը սահմանափակ են:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 566375 հեռախոսահամարով: