Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Technical Writing» դասընթաց

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ (NI AM) ընկերության հետ համատեղ հայտարարում են  «Technical Writing»  դասընթացի հայտերի ընդունումը։

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կարիերան սկսել կամ շարունակել Ինժեներական և ՏՏ նախագծերի փաստաթղթավորման ու գործընթացների իրականացման  ոլորտում։  

Առաջարկվող դասընթացի և իրական նախագծերի վրա աշխատանքի արդյունքում, դու՛ հնարավորություն կունենաս դասընթացի ավարտին անցնելու հարցազրույց ՀՀ-ում գործող Ինժեներական և ՏՏ ընկերություններում ՝  համալրելու ընկերությունների թիմերի կազմը։

Ծրագրի մեկնարկը՝ սույն թվականի փետրվարի 15-ը։

Վայրը՝ Ինժեներական քաղաք, Բագրևանդ 21/1, ՀԱՃԼ (ANEL), Տերյան 105

Ծրագրի մասնակցությունը անվճար է (ֆինանսավորվում է գործընկեր կազմակերպությունների կողմից)։

Ծրագրի տևողությունը՝ 2 ամիս։

Դասերը շաբաթական 2 օր, երկուական ժամ տևողությամբ։  Դասընթացն ունի ինքնուրույն աշխատանքների կատարման բաժնեմաս։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միջինում շաբաթական 8 ժամ տրամադրել ծրագրին (ներառյալ դասընթացները):

Ո՞վ կարող է մասնակցել դասընթացին

Նպատակասլաց մարդիկ, ովքեր տեսնում են իրենց մասնագիտական կարիերան ՏՏ և ինժեներական տարաբնույթ ընկերություններում, ունեն՝

  • բնագիտական, ինժեներական կամ օտար լեզուների մասնագիտություններով բակալավրի որակավորում,
  • պատրաստակամ են աշխատել թիմի հետ,
  • ունեն անգլերեն լեզվի նվազագույնը B2 մակարդակի իմացություն՝ այդ թվում հաղորդակցման,
  • ինժեներական հիմնական գիտելիքների և ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Ինչպե՞ս մասնակցել

Դասընթացի մասնակցությունը  մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցներ, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, ապա մինչև ս.թ. փետրվարի 11-ը լրացրու հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://bit.ly/3G8uJDa

Շտապի՛ր գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Ի՞նչ ենք մենք երաշխավորում

  • ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • տեխնիկական հաղորդակցման գործնական հմտություններ,
  • տրամադրող աշխատանքային միջավայր,
  • հարցազրույցի հնարավորություն Բարձր Տեխնոլոգիական առաջատար ընկերություններում:

Դասընթացը կվարի CPTC Foundation արտոնագրված մասնագետ, ինժեներական ընկերությունների փաստաթղթավորման գործընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ ունեցող, ՆԻ ԷյԷմ ընկերության տեխնիկական փաստաթղթավորման մասնագետ Անահիտ Խաչատրյանը։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարիր (010) 566375 հեռախոսահամարով կամ գրիր anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: