Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) և Բրուսովի անվան պետական համալսարանը Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում հայտարարում են 4-շաբաթյա վաղ փուլում գտնվող ստարտափ թիմերի խթանման ծրագիր (pre-acceleration), որի նպատակն է ուղղորդելու սկսնակ թիմերին իրենց գաղափարների բիզնես առաջընթացի ապահովման գործընթացում։
Ծրագրի ավարտին թիմերն ամբողջական գաղափար կկազմեն իրենց արտադրանքի/ծառայության համար անհրաժեշտ շուկայի զարգացման և այդ ենթատեքստում իրենց առաջիկա ամիսներին իրականացվելիք քայլերի վերաբերյալ։
Ծրագիրը կավարտվի ներկայացումներով, որի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց լուծումները։ Լավագույն թիմերը կստանան հետագա մասնագիտական աջակցություն և խրախուսական մրցանակներ։
Ծրագրի հիմնական բաղադրիչները՝
- թեմատիկ դասընթացների շարք,
- մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներ,
- բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներ,
- բիզնես մոդելների նախնական ներկայացում։
Ծրագրի ընթացքում կտրամադրվեն գործնական գիտելիքներ, կկազմակերպվեն դասընթացներ և աշխատանքային քննարկումներ ներդրումային շուկաների, բրենդի և նրա ձևավորման, շուկայի ուսումնասիրության և այլ թեմաներով, որոնք կօգնեն թիմերին հարստացնել իրենց գիտելիքները և բարելավել իրենց կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները:
Խթանման ծրագրի իրականացման ժամանակացույցը՝
Ծրագրի մասնակցության պայմանները՝
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն սկսնակ թիմերը (start-ups) որոնք ունեն բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք։
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. ապրիլի 15-ը ուղարկեն լրացված դիմում-հայտը anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին:
Բեռնել դիմում հայտը՝ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ