Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Arduino Application» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։
Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում։
Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից։
Նպատակը՝ Ծանոթանալ Arduino կարգավորիչների աշխատանքի սկզբունքներին և գործնական կիրառություններին։
Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան Arduino հարթակին և նրա ծրագրավորման հրամանների համակարգին, ինչպես նաև կսովորեն մշակել ալգորիթմներ, իրականացնել տվյալների հավաքագրում և համակարգերի կառավարում՝ գործնական օրինակների լուծման միջոցով։ Arduino կարգավորիչների գործնական կիրառություններին ծանոթանալը հնարավորություն կտա նախագծել և կառավարել տարատեսակ ինժեներական ավտոմատացված համակարգեր (ռոբոտ, անօդաչու թռչող սարք, խելացի տուն և այն)։
Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://bit.ly/3lVhpZA
Տեղերը սահմանափակ են: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: