Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Arduino Application» դասընթացի մեկնարկ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Arduino Application» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում։

Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից։

Նպատակը՝ Ծանոթանալ Arduino կարգավորիչների աշխատանքի սկզբունքներին և գործնական կիրառություններին։

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան Arduino հարթակին և նրա ծրագրավորման հրամանների համակարգին, ինչպես նաև կսովորեն մշակել ալգորիթմներ, իրականացնել տվյալների հավաքագրում և համակարգերի կառավարում՝ գործնական օրինակների լուծման միջոցով։ Arduino կարգավորիչների գործնական կիրառություններին ծանոթանալը հնարավորություն կտա նախագծել և կառավարել տարատեսակ ինժեներական ավտոմատացված համակարգեր (ռոբոտ, անօդաչու թռչող սարք, խելացի տուն և այն)։

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝  https://bit.ly/3lVhpZA

Տեղերը սահմանափակ են: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: