Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն

 

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը PMI Science -ի աջակցությամբ հայտարարում է Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն աջակցելու համար համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին: Հետազոտական թիմերը (կազմված 2-5 անդամներից), որոնք իրականացնում են արդի հետազոտական և գիտական նախագծեր կարող են ներկայացնել դիմում-հայտ ստանալու համար հետազոտական նախագծերի զարգացման ուղղված ֆինանսական աջակցություն հետևյալ ոլորտներում՝

  • Կիրառական մաթեմատիկա,
  • Կիրառական ֆիզիկա,
  • Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր,
  • Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում,
  • Սիմուլացիա և մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ,
  • Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ,
  • Վերլուծական քիմիա,
  • Կենսաբժշկություն, թունաբանություն
  • Նյութագիտություն
  • Աերոզոլային գիտություն
  • Առարկաների ինտերնետ (IoT).  

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող թվով 7 գիտահետազոտական թիմեր կստանան դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության մասնակցության դիմում- հայտը և ինքնակենսագրականները պետք է ներկայացնել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումն  անգլերեն լեզվով, ինչպես նաև ուղարկել փաթեթը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Info@eif.am  մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

Ընտրությունը կատարվելու է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվելու են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումներ և հղումների առկայության: