ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը PMI Science -ի աջակցությամբ հայտարարում է Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն աջակցելու համար համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին: Հետազոտական թիմերը (կազմված 2-5 անդամներից), որոնք իրականացնում են արդի հետազոտական և գիտական նախագծեր կարող են ներկայացնել դիմում-հայտ ստանալու համար հետազոտական նախագծերի զարգացման ուղղված ֆինանսական աջակցություն հետևյալ ոլորտներում՝
- Կիրառական մաթեմատիկա,
- Կիրառական ֆիզիկա,
- Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր,
- Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում,
- Սիմուլացիա և մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ,
- Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ,
- Վերլուծական քիմիա,
- Կենսաբժշկություն, թունաբանություն
- Նյութագիտություն
- Աերոզոլային գիտություն
- Առարկաների ինտերնետ (IoT).
Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող թվով 7 գիտահետազոտական թիմեր կստանան դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:
Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության մասնակցության դիմում- հայտը և ինքնակենսագրականները պետք է ներկայացնել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումն անգլերեն լեզվով, ինչպես նաև ուղարկել փաթեթը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Info@eif.am մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը ներառյալ:
Ընտրությունը կատարվելու է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվելու են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումներ և հղումների առկայության: