Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Ս.թ. հունիսի 6-ին, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, իրենց դիպլոմային նախագծերը ներկայացրին “Մեխատրոնիկա” մասնագիտության 261 խմբի 4-րդ կուրսի ուսանողները:
Նախագծերը իրականացվել են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL), խմբի տեխնիկական մասի ղեկավար Ազատուհի Ուլիկյանի և գիտահետազոտական մասի պատասխանատու Սերոբ Մուրադյանի աջակցությամբ:
Ներկայացվել են հետևյալ նախագծերը՝
Աշխատանքները հագեցած էին նորագույն տեխնոլոգիաներով, կիրառվել են արդի ծրագրային միջավայրեր և լուծվել են բավականին բարդ տեխնիկական խնդիրներ:
ANEL թիմը շնորհավորում է ԵԻՊՔ-ի 261 խմբի ուսանողներին քոլեջն ավարտելու կապակցությամբ և մաղթում, որ այս հաջողությունը ուղեկից լինի իրենց մասնագիտության մեջ կայացման գործընթացում: