Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների դիպլոմային նախագծեր

Ս.թ. հունիսի 6-ին, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, իրենց դիպլոմային նախագծերը ներկայացրին “Մեխատրոնիկա” մասնագիտության 261 խմբի 4-րդ կուրսի ուսանողները:

Նախագծերը իրականացվել են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL), խմբի տեխնիկական մասի ղեկավար Ազատուհի Ուլիկյանի և գիտահետազոտական մասի պատասխանատու Սերոբ Մուրադյանի աջակցությամբ:

Ներկայացվել են հետևյալ նախագծերը՝

  1. “Թիրախը ոչնչացնող ռոբոտ”, ուսանող՝ Հովհաննիսյան Դավիթ
  2. “Արևային մարտկոցով հետևող համակարգ”, ուսանող՝ Ներսէսեան Ժան
  3. “Դետալներն ըստ երկրաչափական ձևի զանազանող մեխատրոնային համակարգ”, ուսանողուհի՝ Չալոյան Նունե
  4. “Խելացի տուն”, ուսանող՝ Ջանիկյան Դանիել
  5. “Անվտանգության համակարգ”, ուսանող՝ Ազիզյան Էդգար

Աշխատանքները հագեցած էին նորագույն տեխնոլոգիաներով, կիրառվել են արդի ծրագրային միջավայրեր և լուծվել են բավականին բարդ տեխնիկական  խնդիրներ:

ANEL թիմը շնորհավորում է ԵԻՊՔ-ի 261 խմբի ուսանողներին քոլեջն ավարտելու կապակցությամբ և մաղթում, որ այս հաջողությունը ուղեկից լինի իրենց մասնագիտության մեջ կայացման գործընթացում: