Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Համակարգչային ցանցերի հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։
Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում։
Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից։
Նպատակը՝ Ծանոթանալ համակարգչային ցանցերի կազմակերպման գործընթացներին, հետազոտել տվյալների փոխանցման և անվտանգության գործառույթները և գործնականում իրականացնել կարգաբերումներ։
Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան համակարգչային ցանցերի կազմակերպման գործընթացներին, ցանցերի տեսակներին, կլիենտ սերվեր ճարտարապետությանը, արձանագրություններին, պարզ կարգաբերումներին, տվյալների փոխանցման մոնիտորինգի և անվտանգության որոշակի գործառույթներին։ Դասընթացի մասնակիցները կկարողանան աշխատել թեստային սարքավորումների և ապարատածրագրային գործիքամիջոցների հետ, իրականացնել համակարգչային ցանցի մոնիտորինգ ծրագրային միջավայրերում։
Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://bit.ly/36VVs6i
Դասընթացները տեղի կունենան հիբրիդային տարբերակով (առցանց և լսարանային)։ Տեղերը սահմանափակ են: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: