Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Հոկտեմբերի 17-21-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, Ռուսաստանի Դաշնության «2015-2016թ.-ի Ինժեներատեխնիկական կադրերի որակավորման բարձրացման» գերատեսչական նպատակային ծրագրի շրջանակներում, «Թվային հաղորդակցության միջոցների կառուցում» ծրագրով վերապատրաստում անցան Ուդմուրտիայի Հանրապետության առաջատար գործարանների ներկայացուցիչներ՝ Նիկոլայ Կուզմինը և Անդրեյ Բարմինը: Ռուսական կողմից ծրագիրը համակարգում էր «Կալաշնիկովի» անվան Իժևսկի պետական տեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի ամբիոնի վարիչ Անդրեյ Կոպիսովը:
Մասնակիցների վերապատրաստման ծրագիրը բաղկացած էր մի քանի մասից՝ տվյալների հավաքագրման համակարգեր, մոդուլյար սարքեր, ԲՀ սարքավորումներ: Դասընթացը կառուցված էր ժամանակակից բարձր հաճախականային սարքավորումների հիմքի վրա:
Տվյալ ծրագիրը թվով երկրորդն էր, որն իրականացվում է ՀԱՊՀ և «Կալաշնիկովի» անվան Իժևսկի պետական տեխնիկական համալսարանների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: