Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի

Ուրախ ենք տեղեկացնել ս.թ. հոկտեմբերի 23-26-ը ք. Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» IIմիջազգային երիտասարդական գիտա-կան դպրոցի  հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին:

Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից  մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում:

Դպրոցի ծրագրով  նախատեսված են դասախոսություններ և վարպետության դասեր (master class), աշխատաժողովներ, օրինակների քննարկումներ և թեմատիկ խաղեր ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատարմասնագետների և հրավիրված դասախոսների կողմից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թհոկտեմբերի 1-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով

 

Դպրոցի անցկացման, մասնակցության պայմանների, ինչպես նաև օրակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել կցված փաստաթղթում, ինչպես նաև «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի պաշտոնական կայքում: