Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են «Նորարարական մտածելակերպի հմտություններ» դասընթացի մեկնարկը ս.թ. մայիսի 8-ից:
Տևողություն՝ 12 դաս, յուր. 2 ժամ տևողությամբ, ընդհանուր՝ 6 շաբաթ, 24 ժամ
Դասընթացի արժեք՝ 20000 ՀՀ դրամ
Դասընթացի օրեր՝ Ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 16:00-18:00
Դասավանդող՝ Արևիկ Սարգսյան (Bio.pdf)
Դասընթացի նկարագրություն՝ Դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան ոչ ստանդարտ մտածողության հմտությունների զարգացման եղանակներին, կհմտանան նորարարական մոտեցման համար անհրաժեշտ իրադարձությունների տրենդները և ինֆորմացիայի «նյարդը» ճանաչելու և զատելու գործում: Կուսումնասիրեն ինժեներական խնդիրների լուծման տեսության հիմունքները ու ձեռք կբերեն այն գործնականում կիրառելու ունակություններ, կշտկեն հաղորդակցման իրենց ունակությունները: Դասընթացի ծրագիրը ներառելու է կոնկրետ օրինակների քննարկումներ, խմբային վարժություններ, սլայդ-ներկայացումներ, կարճ դասախոսություններ, գործնական խաղեր և այլն: Դասընթացը նախատեսված է տեխնիկական և բիզնեսի կազմակերպման ուղղություններով բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսանողների, ինչպես նաև երիտասարդ գիտնականների համար:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել լրացնելով առցանց դիմում հայտը մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Տեղերը սահմանափակ են:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 566375 հեռախոսահամարով: