Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են LabVIEW Core 1 դասընթացի մեկնարկը ս.թ. մայիսի 15-ից:
Տևողություն՝ 9 դաս, յուր. 2 ժամ տևողությամբ, ընդհանուր՝ 18 ժամ
Պահանջվող գիտելիքներ՝ չեն պահանջվում
Դասընթացի արժեք՝ 25000 ՀՀ դրամ
Դասընթացի նկարագրություն՝
LabVIEW Core 1 դասընթացը ներկայացնում է LabVIEW ծրագրավորման միջավայրը, նրա առանձնահատկությունները, տվյալների հոսքի ծրագրավորումը և LabVIEW-ի ընդհանուր կառուցվածքը: Այս դասընթացը ամենակարճ ճանապարհն է LabVIEW միջավայրում արդյունավետ աշխատանքի համար: Այն ուսուցանում է Ձեզ իրականացնել թեստավորում և չափումներ, տվյալների հավաքագրում, գործիքների կառավարում, տվյալների գրանցում և չափումների վերլուծություն LabVIEW-ի կիրառությամբ: Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստեղծել ծրագրեր (applications) վիճակների մեքենայի նախագծման նմուշի օգտագործմամբ, մշակել, արտապատկերել և պահպանել իրական տվյալներ: Դասընթացի գործնական ձևաչափը թույլ է տալիս դասընթացի ընթացքում ստացված հմտություններն արագ կիրառել իրական խնդիրների լուծման համար:
Դասընթացի ավարտից հետո անցկացվում է անվճար թեստավորում, որի արդյունքում թեստավորումն անցած մասնակիցներին տրվում է վկայական:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ANEL կայքում հետևյալ հղումով՝ http://www.anel.am/hy/potential-courses/labview-core-1 մինչև ս.թ. մայիսի 12-ը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: