Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հավաստագրեր

ANEL-ում իրականացվող բոլոր դասընթացները նախատեսում են հավաստագրում: Ինչպես նաև ANEL-ը պատասխանատու է այնպիսի միջազգային հավաստագրումների համար, ինչպիսիք են՝  

Հավաստագրման քննության մանրամասներ՝
Նախադրյալ` ոչ մի
Ձևաչափ` թեստ
Տևողություն` 1 ժամ

NI Certified LabVIEW Associate Developer-ը LabVIEW-ի հավաստագրման երեք քայլերից առաջինն է: Այն ցույց է տալիս LabVIEW միջավայրում աշխատելու խորը գիտելիքները, կոդավորման և փաստաթղթավորման հիմնական հասկացությունների ըմբռնումը և առկա կոդի կարդալու և մեկնաբանելու կարողությունը: Դուք կարող եք օգտագործել այս հավաստագրումը պրոյեկտի աշխատակազմի կամ կարիերայի առաջադիմության նպատակով անհատի LabVIEW-ի զարգացման կարողությունների գնահատման և ստուգման համար:

  • LabVIEW հավաստագրման առաջնային մակարդակն է
  • Ցուցադրում է LabVIEW-ի հիմնական հատկությունների և ֆունկցիոնալության մասին լայն պատկերացման առկայությունը
  • Ցույց է տալիս առկա LabVIEW կոդի կարդալու և մեկնաբանելու հմտությունը
  • Ուժի մեջ է տրման ամսաթվից մինչև 2 տարի: Վերահանձնման համար պահանջվում է ներկայացնել լիազորագիր
  • Առավելություն` իր մեջ ներառում է հավաստագրման տարբերանիշի օգտագործումը

Ցանկալի փորձի մակարդակը՝

  • Վեց կամ ավելի ամիս LabVIEW-ով աշխատելու փորձ, կամ ​
  • LabVIEW Core 1 և 2 դասընթաց, երեք կամ ավելի ամիս LabVIEW-ով աշխատելու փորձով

Հավաստագրման քննության մանրամասներ՝
Նախադրյալ` Certified LabVIEW Associate Developer (CLAD)
Ձևաչափ` Application development
Տևողություն` 4 ժամ

NI LabVIEW հավաստագրման գործընթացը ներառում է երեք քայլ: Երկրորդ քայլը Certified LabVIEW Developer-ն է, որը ցույց է տալիս ֆունկցիոնալ ծրագրերի նախագծման և զարգացման ունակությունը` նվազեցնելով ծրագրի գրելու ժամանակը և ապահովելով երաշխավորվող ներկայանալիություն` գրագետ փաստաթղթավորման և ոճի միջոցով: Դուք կարող եք օգտագործել այս հավաստագրումըպրոյեկտիաշխատակազմիկամկարիերայիառաջադիմության նպատակով անհատի LabVIEW-ի զարգացման կարողությունների գնահատման և ստուգման համար:

  • LabVIEW հավաստագրման առաջնային մակարդակն է
  • Ցուցադրում է ֆունկցիոնալ, լավ փաստաթղթավորված LabVIEW կոդի ստեղծման ունակություն նվազագույն ծրագրավորման ժամանակով
  • Առավելություն` իր մեջ ներառում է հավաստագրման տարբերանիշի օգտագործում

Ցանկալի փորձի մակարդակը ՝

  • 12-ից մինչև 18 ամիս միջինից մինչև ընդարձակ LabVIEW կիրառությունների հետ աշխատելու փորձ, կամ
  • LabVIEW Core 1, 2, և 3 դասընթացներ` ինը կամ ավելի ամիսների աշխատանքային փորձ LabVIEW ծրագրով

Հավաստագրման քննության մանրամասներ`
Նախադրյալ` NI Certified LabVIEW Developer (CLD) կարգավիճակ
Ձևաչափ` VI and application architecture development
Տևողություն
` 4 ժամ

Certified LabVIEW Architect-ը NI LabVIEW 3 մասից բաղկացած հավաստագրման գործընթացի վերջին քայլն է: Այս քայլի համար քննությունը ներկայացնում է մի շարք բարձր մակարդակի պահանջներ և թեստավորում է օգտագործողի կարողությունը կառուցել խելամիտ ՎԳ-ի հիերարխիա և պլանավորել պրոյեկտ կիրառության հանձնման համար, որը կբավարարի բոլոր այս պահանջներին: Դուք կարող եք օգտագործել այս հավաստագրումը պրոյեկտի աշխատակազմի կամ կարիերայի առաջադիմության նպատակով անհատի LabVIEW-ի զարգացման կարողությունների գնահատման և ստուգման համար:

  • LabVIEW հավաստագրման բարձրագույն մակարդակ
  • Ցուցադրում է LabVIEW կիրառությունների ճարտարապետության պրոյեկտի ղեկավարման վարպետությունը
  • Ուժի մեջ է տրման ամսաթվից մինչև 2 տարի: Վերահանձնման համար պահանջվում է ներկայացնել լիազորագիր
  • Առավելություններ` իր մեջ ներառում է հավաստագրման տարբերանիշի օգտագործումն ու ni.com-ում նշվելը, ինչպես նաև բացառիկ միջոցառումների, այդ թվում` ամենամյա CLA գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն

Ցանկալի փորձի մակարդակը՝

  • 24 կամ ավելի ամիս միջինից մինչև ընդարձակ LabVIEW կիրառությունների հետ աշխատելու փորձ, կամ
  • Managing Software Engineering in LabVIEW և Advanced Architectures for LabVIEW դասընթացներ, 12 կամ ավելի ամիսների աշխատանքային փորձ LabVIEW ծրագրով