Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2020թ. Սեպտեմբերից մեկնարկող «Չափիչ սարքավորումներ և համակարգեր» ու «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր» երկու նոր կրթական ծրագրերի մասին, որոնցով 2020-2021 ակադեմիական տարում կրթությունը շարունակելու համար կարող են դիմել ՏՀՏԷ ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողները:
Կրթական երկու նոր ծրագրերը իրականացվում են ՏՀՏԷ ինստիտուտի կազմում նորաստեղծ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի կողմից, որը տեղակայված է Ինժեներական քաղաքում և առաջնորդվում է բնագավառի առաջատար մասնագետների կողմից:
«Չափիչ սարքավորումներ և համակարգեր» կրթական ծրագրով կրթությունը շարունակելու համար կարող են դիմել՝
- Ավտոմատացում,
- Կենսաբժշկական ճարտարագիտություն,
- Չափագիտություն,
- Էլեկտրոնիկա,
- Կիսահաղորդչային ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա,
իսկ, «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր» կրթական ծրագրով՝
- Ռադիոտեխնիկա,
- Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
մասնագիտություններով սովորող 2-րդ կուրսի ուսանողները։
Ընտրված ուսանողները կշարունակեն բակալավրական կրթությունը՝ փոխադրվելով 3-րդ կուրս և պահպանելով գործող կարգավիճակը (վճարովի կամ անվճար)։
Եթե դուք ՏՀՏԷ ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող եք, սովորում եք վերը նշված մասնագիտություններից որևէ մեկով, ապա դուք հնարավորություն ունեք փոխելու այն՝ շարունակելով ուսուցումը նոր կրթական ծրագրերով: Հետաքրքրված լինելու դեպքում գրեք մեզ կամ ԴԻՄԵՔ ԱՌՑԱՆՑ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 15-ը։
Կոնտակտային տվյալներ՝ Էլ. փոստ՝ ec@polytechnic.am, Հեռ՝ +374 41 12 94 18