Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

48 ժամյա Ավիահեքաթոն

Սույն թվականի մայիսի 8-ից -10-ը Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի IT կենտրոնի հենքի վրա տեղի ունեցավ ամենամաշտաբային առցանց հեքաթոնը ռուսական ավիոարդյունաբերությունում։

Հեքաթոնին մասնակցության հայտ էին ներկայացրել 216 մասնակիցներ։ Ավիահեքաթոնի եզրափակիչ փուլ հասել 33 թիմ, 140 մասնակիցներով։

Մասնակիցները 48 ժամվա ընթացքում պետք է առաջարկեին առանձնահատուկ ծառայություն կամ արտադրանք՝ թվային մոտեցումների կիրառմամբ, որը կնպաստեր ավիացիոն արդյունաբերության զարգացմանը։

Միջոցառման գործընկերներն էին ավելի քան 20 ընկերություններ ավիացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներից։

Մշակման էին առաջարկված 6 քեյսեր МТС, Международного Аэропорта Шереметьево, Центра БПЛА МАИ, S7 Technics, Wildberries, Шереметьево Хэндлинг ընկերությունների կողմից։

Փորձագետները կողմից գնահատվել են ստեղծված տեխնիկական լուծման արդիականությունը և գործնական կիրառությունը, գաղափարի նորարարությունը, ստողծարարությունը, ծառայության օգտագործման հարմարավետությունը։

Հայաստանը ներկայացնում էր ՀԱՊՀ,  Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների Three Smart թիմը հետևյալ կազմով՝

Թիմի ավագ՝ Զավեն Խանամիրյան (ՀԱՊՀ, ՏՀՏԷ ինստիտուտ, ԿՀ ամբիոն, 4-րդ կուրս)

Անդամներ՝

  1. Դավիթ Դանիելյան (ՀԱՊՀ, ՏՀՏԷ ինստիտուտ, ԿՀ ամբիոն, 1-ին կուրս)
  2. Մկրտիչ Հարությունյան (ՀԱՊՀ, ՏՀՏԷ ինստիտուտ, ԿՀ ամբիոն, 1-ին կուրս)
  3. Ռաֆայել Շահնազարյան (ՀԱՊՀ ավագ դպրոց 12-րդ դասարան)
  4. Ռազմիկ Մանվելյան (ՀԱՊՀ ավագ դպրոց 12-րդ դասարան)

Ավիահեքաթոնի հաղթողներ են ճանաչվել՝

Առաջին տեղ՝  ThreeSmart (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) - Аэропорт Шереметьево-ի անձնակազմի մոնիթորինգի քեյս։

Երկրորդ տեղ՝ Team 101 թիմ (Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի 101 ամբիոն) – МТС-ի քեյս։

Երրորդ տեղ՝  Lambda թիմ (Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ԱԹՍ կենտրոն)։

Շնորհավորում ենք ThreeSmart թիմին հաղթանակի կապակցությամբ։