Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Կիրառական Էլեկտրոնիկա» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։
Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում։
Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 3-ից։
Նպատակը՝ Ծանոթանալ անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներին, ձեռք բերել էլեկտրական ազդանշանների հետ աշխատելու գործնական գիտելիքներ։
Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան էլեկտրոնային տարրերին, դրանց հատկություններին և տիպային կիրառություններին։ Մասնակիցները կաշխատեն իրական ազդանշանների հետ և կիրականացնեն տարաբնույթ էլեկտրական ազդանշանների զտում, ուժեղացում, գրանցում։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին վերլուծել և նախագծել ոչ մեծ բարդության էլեկտրական շղթաներ։
Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://bit.ly/3pTs5dt
Դասընթացները տեղի կունենան լսրանային տարբերակով։ Տեղերը սահմանափակ են: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: