Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են «Էլեկտրատեխնիկա» դասընթացի մեկնարկը ս.թ. դեկտեմբերի 1-ից:
Տևողությունը՝ 10 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 20 ժամ
Պահանջվող գիտելիքներ՝ չեն պահանջվում
Դասընթացի արժեք՝ 15000 ՀՀ դրամ
Դասընթացի նկարագրություն՝
Էլեկտրատեխնիկայի գործնական հիմունքներ
Կատարվում են հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների փորձնական աշխատանքներ: Ուսումնասիրվում են Օհմի և Կիրխհոֆի օրենքները, էլեկտրական շղթաների հաստատված ռեժիմների վերլուծումը, բարդ շղթաների հաշվման մեթոդները:
Դասընթացի ավարտից հետո անցկացվում է անվճար թեստավորում, որի արդյունքում թեստավորումն անցած մասնակիցներին տրվում է վկայական:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ANEL կայքում հետևյալ հղումով՝ http://anel.am/hy/potential-courses/electronics-engineering մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: