Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

LabVIEW Core 1 դասընթացի մեկնարկ

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են LabVIEW Core 1 դասընթացի մեկնարկը ս.թ. հոկտեմբերի 12-ից: 

Տևողություն՝ 9 դաս, յուր. 2 ժամ տևողությամբ, ընդհանուր՝ 18 ժամ

Պահանջվող գիտելիքներ՝ չեն պահանջվում

Դասընթացի արժեք՝ 25000 ՀՀ դրամ

Դասընթացի նկարագրություն՝ 

LabVIEW Core 1 դասընթացը ներկայացնում է LabVIEW ծրագրավորման միջավայրը, նրա առանձնահատկությունները, տվյալների հոսքի ծրագրավորումը և LabVIEW-ի ընդհանուր կառուցվածքը: Այս դասընթացը ամենակարճ ճանապարհն է LabVIEW միջավայրում արդյունավետ աշխատանքի համար: Այն ուսուցանում է Ձեզ իրականացնել թեստավորում և չափումներ, տվյալների հավաքագրում, գործիքների կառավարում, տվյալների գրանցում և չափումների վերլուծություն LabVIEW-ի կիրառությամբ: Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստեղծել ծրագրեր (applications) վիճակների մեքենայի նախագծման նմուշի օգտագործմամբ, մշակել, արտապատկերել և պահպանել իրական տվյալներ: Դասընթացի գործնական ձևաչափը թույլ է տալիս դասընթացի ընթացքում ստացված հմտություններն արագ կիրառել իրական խնդիրների լուծման համար:

Դասընթացի ավարտից հետո անցկացվում է անվճար թեստավորում, որի արդյունքում թեստավորումն անցած մասնակիցներին տրվում է վկայական:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ANEL կայքում հետևյալ հղումով՝ http://www.anel.am/hy/potential-courses/labview-core-1​ մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 566375 հեռախոսահամարով: