Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ինժեներական շաբաթ Երևանում» ամենամյա ֆորում - ցուցահանդեսին (engineeringweek.am), որը կանցկացվի 2019 թ. Հունիսի 24 - 28-ը:
Ֆորումի ընթացքում կներկայացվեն նորագույն մշակումներ այնպիսի դինամիկ զարգացող ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլային արդյունաբերությունը, 5G անլարհաղորդակցությունը, Միկրոէլեկտրոնիկան, Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT), ԳԲՀ համակարգերը, Տվյալների գիտությունը եւ Մեքենայական ուսուցումը:
Ֆորումը կներառի հետևյալ թեմաները.
- Ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման միտումները, ակտիվ անվտանգության, ինքնավար և էլեկտրական տրանսպորտային միջոցների համակարգերի մշակման և թեստավորման ժամանակակից մոտեցումները
- Ռադիոէլեկտրոնային համակարգերի և համալիրների մշակում` ռադարների, ռադիոազդանշանների մոնիթորինգի և ուղորոշման համար
- Գերբարձր ինտեգրացիայով միկրոսխեմաների և ինտեգրված պրոցեսորով չիպերի թեստավորման ժամանակակից համակարգեր
- 5G ցանցերի համար նախատեսված միկրոսխեմաների զարգացման միտումները և դրանց թեստավորման խնդիրները
- SDR համակարգերի նախագծում LabVIEW և Բաց Կոդով (GNU Radio, RFNoC) ծրագրային միջավայրերում
- 5-րդ սերնդի բջջային կապի (5G) հետազոտական համակարգերի մշակում
- Արդյունաբերական IOT
- Տվյալների գիտությունը և մեքենայական ուսուցումը ճարտարագիտական խնդիրներում
- Ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներ և փորձարարական հարթակներ: