Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» 2017 մրցույթ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարաություններ:


Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:


Վերջնական հայտերը մինչև 2017թ. հոկտեմբերի 16-ը, ժամը 18:00-ն, պետք է ուղարկվեն ՁԻՀ grantstemarmenia@eif.am էլ.փոստի հասցեով (անգլերեն և հայերեն), իսկ թղթային տարբերակները ներկայացվեն ՁԻՀ գրասենյակ, հասցե Հովսեփ Էմին 123: Բոլոր հայտատուներին էլ. փոստով կուղարկվի իրենց հայտերի ընդունումը հաստատող պաշտոնական նամակ: 


Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կարող եք նեռրբեռնել հետևյալ հղմամբ՝ http://www.eif.am/arm/news/step-from-idea-to-market-grant-competition-2016/ կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով julia.tumasyan@eif.am հասցեով: