Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի հետ համատեղ և PMI Science-ի օժանդակությամբ ձեռնարկում են աննախադեպ ծրագրի իրականցում։
2018-2019 ուս. տարվա համար հայտարարվում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագրի մեկնարկը, որին մասնակցելու համար կարող են հավակնել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի առաջին և երկրորդ կուրսի առկա մագիստրոսական կրթական ծրագրով ուսանող այն անձիք, ում ՄՈԳ-ը կազմում է 80 և ավելի:
Նախաձեռնության նպատակն է պոլիտեխնիկական համալսարանում կրթել ինժեներների նոր սերունդ՝ ոլորտի աջակցությամբ մշակված կրթական ծրագրի շրջանակներում։
«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրի նպատակն է՝ պատրաստել ինժեներներ, ովքեր կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին, ինժեներներ, ովքեր ընդունակ են հասկանալ, փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։ Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացումը կստեղծի բոլոր նախադրյալները 2019-2020 ուս.տարուց «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» նոր մագիստրոսական ծրագրով ընդունելության կազմակերպման համար:
«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրին մասնակցության դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeTJlBdh-KAGke-Frn-4FxqilaraTFF2C9M88DY4jNmozcwKw/viewform?usp=pp_url, մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Ծրագրի շահառու, թվով 15 լավագույն թեկնածուների ընտրությունը կկատարվի ընտրող հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի և հարցազրույցի արդյունքների ընդhանուր ամփոփման հիման վրա (Դիմելու կարգ): Ընտրված 15 թեկնածուները կստանան միանվագ կրթաթոշակ 500000 դրամի (պայմանագրային) չափով։
«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ֆակուլտատիվ դասընթացների ձևով, որի արդյունքում մասնակից ուսանողները կստանան համապատասխան ձևի սերտիֆիկատ (վկայագիր):
Դասընթացները կվարեն ինժեներական ոլորտի լավագույն մասնագետները: Տեղի կունենան նաև սեմինար քննարկումներ, աշխատաժողովներ ոլորտի հրավիրված փորձագետների մասնակցությամբ:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել msprogram@eif.am էլ. հասցեին կամ զանգահարել 010 566375 հեռախոսահամարով: