Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Միկրոալիքային ինժեներություն և ազդանշանի թվային մշակում» հատուկ մասնագիտական դասընթաց

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) Ինժեներական քաղաքի հետ համատեղ հայտարարում է «Միկրոալիքային ինժեներություն և ազդանշանի թվային մշակում» հատուկ մասնագիտական դասընթացի մեկնարկը սույն թվականի նոյեմբերի 28-ից:

Մասնագիտական դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել Ռադոսարքավորումներ, Ռադիֆիզիկա և Կապի հիմունքներ մասնագիտություն ունեցող անձիք, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները միկրոալիքային ինժեներության և ազդանշանների թվային մշակման ոլորտում՝ ստանալով ավելի խորը տեսական և գործնական գիտելիքներ սարքավորումային և ծրագրային ուղղություններով:

Դասընթացի տևողություն՝ 6 ամիս:

Դասընթացի իրականացման վայրը՝ Ինժեներական քաղաք:

Դասընթացն անվճար է:

Դասընթացն իր մեջ ներառում է այնպիսի թեմաներ ինչպիսինն են՝

  • Միկրոալիքային ինժեներություն,
  • Անտենաներ և ալիքների տարածում,
  • Զտիչների նախագծում,
  • Ազդանշանների թվային մշակում,
  • Ազդանշանների թվային մաթեմատիկական մեթոդներ,
  • Ռադարի կառուցվածք
  • Ռադարի ազդանշանների մշակման մեթոդներ:

Դասընթացի ավարտին մասնակիցների հնարավորություն կունենան աշխատել իրական խնդիրների լուծման վրա:

Դասընթացը կվարեն ոլորտի լավագույն մասնագետները:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:

Դասընթացին մասնակցել համար անհրաժեշտ է գրանցվել ANEL կայքում: Մեծաքանակ դիմում հայտերի դեպքում կկատարվի մասնակիցների ընտրություն:

Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով: