Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

LABVIEW ՀԻՄՆԱՐԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) և Ինժեներական քաղաքը հայտարարում են LabVIEW հիմնարար մասնագիտացված (LV Core 1, LV Core 2 և Տվյալների հավաքագրում և ազդանշանների մշակում (DAQ)) անվճար դասընթացների շարքի հայտերի ընդունումը։ 

Դասընթացների շարքի մեկնարկը՝ սույն թվականի ապրիլի 13-ից։

Նպատակը՝ Ծանոթանալ և կարողանալ արդյունավետ աշխատել LabVIEW գրաֆիկական ծրագրավորման միջավայրում, իրականացնել տվյալների հավաքագրում և ազդանշանների մշակում։

Նկարագիրը՝  Դասընթացների ընթացքում մասնակիցները կծանոթանան LabVIEW գրաֆիկական ծրագրավորման միջավայրին և նրանում առկա գործիքակազմերին։ Կսովորեն մշակել ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ուղիղ կապով աշխատել տարաբնույթ սարքավորումների հետ՝ իրականացնելով տվյալների հավաքագրում և ազդանշանների մշակում։ Կտիրապետեն LabVIEW միջավայրում գրագետ ծրագրավորման տեխնիկային։ Դասընթացի գործնական ձևաչափը թույլ կտա ստացած գիտելիքները և հմտություններն արագ կիրառել իրական խնդիրների լուծման համար:

Դասընթացների շարքի տևողությունը՝ 2 ամիս

Դասընթացների շարքին կարող են դիմել ՝ 

  • 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները

  • Բուհն ավարտած ինժեներները

  • Անգլերեն լեզվի նվազագույնը B2 մակարդակ

Ինժեներական հիմնարար գիտելիքների առկայությունը պարտադիր է։

Դասընթացերի շարքին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ.ապրիլի 10-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://cutt.ly/Xx9YQ30

Դասընթացների շարքը տեղի կունենան լսարանային տարբերակով։ Տեղերը սահմանափակ են: Դասընթացների մասնակիցները կընտրվեն հարցազրույցի արդյունքների հիման վրա։

Դասընթացների շարքը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ծրագրերով, միջազգային որակավորում ունեցող մասնագետի կողմից և ապահովում են միջազգային CLAD սերտիֆիկացման նախապատրաստման առաջին մակարդակը:

Դասընթացների շարքից յուրաքանչյուրի ավարտից հետո կանցկացվի անվճար թեստավորում, որի արդյունքից կախված մասնակիցները կստանան մասնակցության կամ հաջողությամբ ավարտելու վկայագրեր:

Դասընթացների ամբողջական շարքը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել Ինժեներական քաղաքում գործող ընկերություններում առկա ազատ հաստիքների համար կազմակերպվող մրցույթներին։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: