Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Իսպանիայի՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Նորարարական բիզնես գաղափարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) միջազգային մրցույթին ներկայացրեց ՀԱՊՀ տեղային մրցույթում հաղթող ճանաչված SFI թիմը իր «InvistigatoRobat» նախագծով:
Մրցույթի ընթացում իրենց Նորարարական գաղափարները ժյուրի կազմին ներկայացրեցին մրցույթի մասնակից չորս երկների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի համալսարանները ներկայացնող ութ թիմերը: Ներկայացված գաղափարները տարաբնույթ էին և նորարարական:
ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները ներկայացնող SFI թիմը՝ Անդրանիկ Ոսկանյանը, Արթուր Հակոբյանը և Երվանդ Տերտերյանը, լվագույնս ներկայացրեցին իրենց նախագիծը և ստանալով ժյուրիի բարձր գնահատականը ճանաչվեցին միջազգային մրցույթի հաղթող:
Թիմը հրավեր ստացավ մասնակցելու InnoCENS նախագծի եզրափակիչ կոնֆերանսին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում:
Մրցույթն իրականացվում էր Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)» նախագծի շրջանակներում:
Նախագծի նպատակն է նպաստել նորարարական և ձեռնարկատիրական բաղադրիչների զարգացմանը ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ստեղծել բաց հարթակ համալսարանական նորարարական գաղափարների խթանման և առևտրայնացման համար: