Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Engineering Bootcamp/Ինժեներական ճամբար

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են  «Engineering Bootcamp» ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը։

Ինժեներական ճամբարի ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կարիերան սկսել կամ շարունակել Բարձր տեխնոլոգիական ոլորտում։

Առաջարկվող կրթական ծրագրի, աշխատանքային փորձին նախապատրաստող դասընթացների և իրական նախագծերի վրա աշխատանքի արդյունքում, դու՛ հնարավորություն կունենաս ճամբարի ավարտին անցնելու հարցազրույց ՀՀ-ում գործող Ինժեներական ընկերություններում  (NI AM, VanTechnologies, YEA, Project Integration, Integrator, Urartu Aero, ISB AM և այլն) և համալրելու ընկերությունների թիմերի կազմը։

Վայրը՝ ՀԱՃԼ (ANEL), Տերյան 105

Ծրագրի մասնակցությունը անվճար է։

Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս։

Դասերի տևողությունը շաբաթական 2-3 օր, երկուական ժամ։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միջինում շաբաթական 15 ժամ տրամադրել ծրագրին:

Ո՞վ կարող է մասնակցել ինժեներական ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, ովքեր տեսնում են իրենց մասնագիտական կարիերան ինժեներական տարաբնույթ ընկերություններում։

  • Բնագիտական և ինժեներական մասնագիտությունների 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ,
  • Ունեն ինժեներական հիմնարար գիտելիքներ,
  • Ունեն տրամաբանող մտածելակերպ  լավ մաթեմատիկական գիտելիքներ,
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ,
  • Ունեն անգլերեն լեզվի միջին մակարդակի իմացություն այդ թվում հաղորդակցման,
  • Ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առվելություն։

Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը  մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, ապա լրացրու հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://cutt.ly/7W9vG0F:

Շտապիր գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Ի՞նչ ենք մենք երաշխավորում

  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Գործնական հմտություններ,
  • Տրամադրող աշխատանքային միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ԲՏ ընկերությունների հետ,
  • Հարցազրույցի հնարավորություն ԲՏ առաջատար ընկերություններում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարիր (010) 566375 հեռախոսահամարով կամ գրիր anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: